18 Май 2008 г.

TEGHUT FOREST's ANIMALS~~ ARE IN RED BOOK~


Felis lynx Northern cat Լուսան

ՄԵՆՔ ԱՊՐԵԼ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ




Tadarida teniotis European free-tailed bat լայնականջ ծալքաշուրթ


Ursus arctos The brown bear Գորշ Արջ


Lepus europeus European Rabbit Շեկ Նապաստակ


Felis silvestris caucasica Caucasian forest Cat Անտառային Կատու


Erinaceus auritus Eared hedgehog Ականջեղ Ոզնի

.........................................

http://freenet.am/~br/Bird%20List%20Teghut.xls

http://freenet.am/~br/Red%20Book%20Animals%20of%20Teghut(1).xls

ԲՈԼՈՐԻՆ!


ԲՈԼՈՐԻՆ!
ԲՈԼՈՐԻՆ!


Մայիսի 22-ը Կենսաբազմազանության Միջազգային Օրն է :

Վերջին տարիներին Հայաստանի բնությունը մեծապես վնասվել է և շարունակում է քայքայվել մեծ արագությամբ:

Հենց այս պահին վերանում է Թեղուտի ամբողջ էկոհամակարգը:

Բնությունն անձայն է, սակայն նրա փոխարեն պարտավոր ենք խոսել բոլորս:


Թեղուտի պաշտպանության խումբը շարունակում է իր պայքարը հանուն հայ ազգի սեփականություն հանդիսացող ընդերքի ռեսուրսների բանական օգտագործման և Լոռվա բնաշխարհի պահպանության:

Հինգշաբթի օրը, մայիսի 22-ին` Կենսաբազմազանության Միջազգային Օրը,
Ժամը 11:00-ին մենք իրականացնելու ենք հերթական բողոքի ակցիան ՀՀ կառավարության շենքի դիմաց:

Թեղուտի պաշտպանության խումբը հետամուտ է լինելու
բարձրացված հարցերի բանական և արդարացի լուծմանը...


Սակայն դրա համար մենք ունենք Բնության Արժեքը Գնահատող բոլոր Մարդկանց աջակցության կարիքը....


Ցանկալի է ձեր հետ ունենաք որևէ
բույս կամ կենդանի '

խորհրդանշող

~{0}դիմակ{o}~



Ի խորհուրդ ոչնչացման վտանգի առջև կանգնած Բույսերի և Ծառատեսակների,
Անօթևան մնացած կենդանիների ~


Պահպանե'նք Մեր Մոլորակի Կենսաբազմազանությունը~ :

________________________________
Թեղուտի պաշտպանության խումբ
Teգհut2008@gmail.com · http://bigfamily.am/eco

17 Май 2008 г.

Մայիսի 22ը կենսաբազմազանության օրն է:

2000թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿի Գլխավոր Ասամբլեան մայիսի 22-ը` Կենսաբազմազանության Կոնվենցիայի ընդունման օրը, հայտարարեց կենսաբազմազանության Միջազգային օր / 55/201 բանաձև/:

Վերջին 100 տարիների ընթացքում արագացել է էկոհամակարգերի կործանման գործընթացը:

Ուսումնասիրելով ֆիտոգենոֆոնդի ժամանակակից վիճակը` մասնագետները կարծում են, որ առաջնայում տեղի կունենա ֆլորայի աղքատացումը:

Նշենք, որ այս գործընթացը տարեց տարի ավելի ինտենսիվ է դառնում:

Հաշվարկել են, որ այս հազարամյակում անտառներից անվերադարձ կանհայտանան բոլոր տեսակների 15-20%:

Սա կապված է այն բանի հետ, որ ժամանակի ընթացքում անտառային տարածքի երկու երրորդը կոնչացվի, անհետացողների մեջ կլինեն նաև 625 հազար տեսակ, որոնց գիտնականները դեռ չեն նկարագրել: Ներկայումս բույսերի և կենդանիների մոտ 22 հազար տեսակ կանգնած է անհետացման եզրին:

16 Май 2008 г.

"The victims of black bull"

Եթե Ուզում եք Դիտել «ՍԵՎ ՑՈՒԼԻ ԶՈՀԵՐԸ» Ֆիլմը
Teghut, Alaverdi, Akhtala
Գրեք մեզ right227@gmail.com հասցեով:

Ֆիլմի հեղինակն է «Էկոլուր» ՀԿ-ի տնօրեն Ինգա Զարաֆյանը:
Ֆիլմում բարձրացված հիմնախնդիրները վերաբերում են երեք «թեժ կետերին»` Ալավերդի, Թեղուտ և Ախթալա հանքավայրերի վնասակար հետևանքներին:
Ներկայացնենք ֆիլմը: Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը համարվում է քաղաքի բնակչության եկամտի գլխավոր աղբյուրը: Հումքն անբավարար է. կոմբինատը տարեկան ձուլում է 7-10 հազ. տոննա սև պղինձ, ինչը ծայրահեղ քիչ է շահութաբեր արտադրության համար:
«Վալեքս Գրուպ» ընկերությունը, որին պատկանում է կոմբինատը, հիմնական շահույթը ստանում է պղնձի համաշխարհային բարձր գների, բանվորների ցածր աշխատավարձերի և բնապահպանական տուգանքների նվազեցման շնորհիվ:
2005թ. ծծմբային անհիդրիդի արտանետման նորման` տարեկան 1 179.4 տոննա, ավելացել է` հասնելով 15 597.6 տոննայի: Խնայված գումարները ընկերությունը պետք է ուղեր ծծմբային անհիդրիդի թունավոր արտանետումները կանխող ֆիլտրերի տեղադրմանը: Ընդ որում, հայտնի է դարձել, որ 2009թ. հունվարի 1-ին ավարտվում է արտոնությունների ժամկետը, և, դրա հետ մեկտեղ, փակվում է կոմբինատը: Ներկայումս ընկերությունը գործունեություն է ծավալում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ուղղությամբ:
Ֆիլմում անդրադարձ է կատարվում նաև Թեղուտի ծրագրին, որը 2006թ. արժանացավ պետական բնապահպանական փորձագիտության դրական եզրակացությանը` չնայած բնապահպանական հասարակայնության վճռական բողոքներին:
Ֆիլմը պնդում է, որ հաշվարկված վնասի չափը չի համապատասխանում իրական չափերին, որ խախտվում է 11 ազգային օրենք, միջազգային 7 կոնվենցիա, որ ծրագրի իրականացումը սպառնում է հսկայական տարածքը վերածել մեռյալ գոտու, որ մարդիկ ստիպված կհեռանան իրենց բնակավայրերից:
Ֆիլմում նաև ներկայացվում է Ախթալայի հին, լքված պոչամբարի վնասակար հետևանքները:
Պոչանբարը պատկանում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին ( «Մեթալ Փրինս» ընկերություն), գտնվում է Ճոճկան և Այրում գյուղերի միջև:
Ներկայումս 35 հա զբաղեցնող պոչամբարը թունավոր ճահիճ է: Դրա հետևանքով թունավորվում են անասունները, հիվանդանում են մարդիկ, անձրևների ժամանակ պոչամբարում կուտակված ջուրը ողողում է գյուղատնտեսական հողատարածքները: Անցած տարի կառավարության որոշման համաձայն, սկսվեց Թեղուտի ծրագրի իրականացումը:
Հիմնականում, ծրագիրը պետք է իրականացվի անտառային ֆոնդի և Թեղուտ, Շնող գյուղերի համայնքային ու սեփական հողատարածքների վրա: Այն գյուղացիները, ովքեր չէին օգտագործում իրենց հողերը, 1 քառ. մ -ը 35-40 դրամով հանձնել են ընկերությանը:
Ֆիլմի հերոսները` խոշոր ֆերմերները, ովքեր իրենց սեփական աշխատանքով մշակել են այգիներն ու դաշտերը: Նրանք մտադիր են պաշտպանել իրենց իրավունքները, թեև` շատ դժվարությունների և արգելքների են հանդիպում:
Աղբյուր` Panorama.am

15 Май 2008 г.

"Մի' Սպանիր " Էկոլոգիական Բողոքի Ցույց Նվիրված Թեղուտի Անտառի Փրկությանը..

See Also Video on

http://www.youtube.com/watch?v=HIIxyOfR4VQ

http://armenianow.com/?action=viewArticle&AID=3037&lng=eng&IID=1186&start=10#comments





  • Replanting trees won't do and other wishfull acts won't reverse the disaster. Once the trees are cut the whole biodiversity disappears. Another patch of land will be destroyed for ever.I think, this is a good test for Sarkysan as I can't imagine he doesn't have shares in the Liechtenstein company (along with Robert). If he truly understand that Armenia is now entering the last and final phase of its downfall he would stop all projects aimed at delapidating, getting quick money and sticking it in a foreign bank account for a safe retirement.If he doesn't then that means he still hasn't understood how he needs to develop the economy without without selling the familly jewels for a days worth of food.
    - Henry , 2008-05-15 02:06:07

  • What concerns me is the destruction of 350 hectares of virgin forest in a country which is already void of any healthy and viable forests. Having said that, Armenia, rich in minerals(excluding oil) must develop its mining industry. If the mining conglomerates plant 100 hectares of new trees for every hectare cut, then by all means they should be given the "red light." We cannot sit and feel sorry for ourselves and let the country go undeveloped, by undeveloped I mean having a stable and successful mining industry. But, the mining industry should compansate the people by paying them "respectable wages" and plant new forests in place of the ones cut down.
    - John, 2008-05-14 20:40:44

  • As an economy blossoms an ancient capital suffocatesby Mariam HarutunianThu Mar 1, 11:10 AM ETWaking one cold winter morning, Yerevan resident Susanna Pogosian drew back the curtains and got a shock: workmen had razed the trees opposite her home, literally overnight.“Trees that had stood there for decades were lying on the ground. We were all in shock. It happened right in front of the eyes of the police, who didn’t lift a finger,” said Pogosian, recalling the day last month when the trees in the nearby playground were cut down.Residents of this ex-Soviet republic are finding that after the dire economic straits they experienced in the 1990s, the runaway growth they now enjoy also has a downside: destruction of greenery and creeping desertification.The Soviet Union’s 1991 collapse brought this country a war with neighbouring Azerbaijan and the shut-down of factories, but also the destruction of thousands of trees as energy supplies failed and people scoured the hills for fuel.The war has since been replaced by an uneasy ceasefire and despite closed borders with both Azerbaijan and Turkey, the economy is on the rise, thanks partly to investment by emigres from Russia and the United States.Economic growth in Armenia has averaged 10 percent annually for the last 10 years, according to the World Bank, and last year’s growth rate was 13.4 percent, according to official statistics.But this upswing has not been matched by improved governance in the Armenian capital, where poor oversight means that the land is drying up in and around this city of some 1.2 million people.Yerevan, famous for the pink colouring of city centre buildings, dates from before the eighth century BC and, like many Soviet urban centres, has since seen a sprawl of high-rise apartment blocks on the outskirts.Residents take pride in the lush city centre parks and in Yerevan’s unique position, within sight of nearby Mount Ararat, a revered national symbol that actually lies in Turkey.But now they find desert animals such as snakes and scorpions increasingly turning up in their apartment blocks located in the valley in which Yerevan was built.Pogosian says she and others fought a legal battle to prevent the development near her house, but to no avail and the foundations are now being dug.“A well-known businessman caught sight of the land, and wants to build a hotel complex… Eventually, as he had a permit from the ministry for nature protection, they decided to carry out their barbaric plans at night,” she said.Ecologist Karine Danielian, of Yerevan’s State University, says the city has lost 12 percent of its green space in recent years.“Big businesses have built on any large or small space between buildings,” said Danielian.“The capital is reverting to semi-desert with all the climatic characteristics, flora and fauna that implies…. The tall buildings appearing in the centre reduce air circulation. The city is being suffocated,” she said.The head of the city’s environmental protection department, Avet Martirosian, says he is concerned by the loss of green space and developers are now required to plant additional trees and grass when they build.City authorities also plan an ambitious “re-greening” programme.This will include planting 50,000 trees and 30,000 shrubs, with special attention paid to restoring vines and creepers that once covered many buildings, shielding them from noise, dust and the sun, says Martirosian.He says 150,000 dollars (114,000 euros) has been allocated to growing saplings at a nearby nursery, including varieties that can cope with pollution.Under the plans, the amount of green territory in the city will increase by 4,500 hectares (11,000 acres) by 2020, he says.This does not satisfy ecologists or sceptical local residents in a country where corruption and poor governance are serious problems however.Danielian says that the new saplings will be no replacement for the mature trees that are being lost. “Why should we repeat the mistakes other cities have made?” she queried.Local resident Aik Bersegian, a 60-year-old mechanic, is also distrustful: “These plans only exist on paper. The authorities adopted a law on protecting the environment but themselves don’t respect it. It’s happening in front of our eyes.”
    - Liana, 2008-05-14 18:42:32

  • Շատ բան այսօր մեզանից կախված է:Չլինելով Հայաստանի քաղաքացի` այսօր նրանք որոշում են մեր սերնդի ապագան:Այնինչ Բնությունը բոլորին է, այլ ոչ` Հատված Անհատներինը:Ով եթե ոչ մենք ?Երբ ,եթե ոչ այսօր Պիտի Սատար կանգնենք Բնությանը :Գնացեք Թեղուտ Տեսեք Թե ինչպես են Բազմադարյա ընուզենիները հավասարացվում հողին~Գնացեք Ալավերդի `Լռեք հանքարդյունավերության հետևանքով զավակներին կորցրած Մոր Հետ:Եվ հարց տվեք ինքներդ ՁԵԶ..........Արդյոք? կա ավելի կարևոր բան? քան այն, ինչ կորցնում ենք ՄԵՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ, ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է:ՎԵՐՋ ՏԱՆՔ ԳԻՏԱԿՑՎԱԾ ԿԱՄ ԱՆԳԻՏԱԿԻՑ ԲՆԱՋՆՋՄԱՆԸ:ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ...ԵՎ ՄԵՆՔ ԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎՈՂԸ~
    - mariam, 2008-05-14 07:40:35

  • Թեղուտի պաշտպանության խումբը շարունակում է պայքարըհանուն Հայաստանի ժողովրդի սեփականություն հանդիսացող ընդերքի ռեսուրսների բանական օգտագործման և Լոռվա բնաշխարհի պահպանության:Ամեն հինգշաբթի, ժամը 11:00-ին ՀՀ կառավարության առջև կկայանա Թեղուտի անտառների պահպանության ևուրանի ու այլ հանքերի շահագործման հարցերով մտահոգ քաղաքացիների հավաք, որի պահանջն է`վերանայել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի N1278-Ն ու N1279-Ն որոշումները և դադարեցնել հանքավայրի տարածքում արդեն իսկ սկսված աշխատանքները` ելնելով ինչպես շրջակա միջավայրին ու մարդու առողջությանը հասցվելիք վնասների ծավալներից, այնպես էլ մոլիբդենի ու այլ հազվագյուտ մետաղների հանքավայրերի ռազմավարական նշանակությունից.կասեցնել նոր հանքավայրերի հետազոտմանն ու արդյունահանմանն ուղղված բոլոր գործողությունները` մինչև կայուն զարգացման և ռացիոնալ ընդերքօգտագործման երկարաժամկետ ռազմավարության մշակումը, քննարկումն ու ընդունումը` հաշվի առնելով ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների բարօրությունը:Առաջիկա հինգշաբթի օրը, մայիսի 15-ին ժամը 11:00-ին մեր պահանջները կհանձնվեն ՀՀ վարչապետին:Ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ,քանի դեռ ՀՀ կառավարությունը չի տվել մեր բարձրացրած հարցերի լուծումը:Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:Lռությունը համաձայնություն է:________________________________Թեղուտի պաշտպանության խումբ(091) 433278 ● teghut2008@gmail.com ● www.bigfamily.am/ecohttp://www.flickr.com/photos/86132777@N00ԼOVE NATURE, PROTECT NATURE, BE NATURE
    - bnamard, 2008-05-14 07:31:23

  • Apreq! Verjapes harcy &isht lusabanum e gtnum!
    - Seda, 2008-05-14 06:55:16

  • Չգիտեմ ինչն է դրդել մեր հրաշք կառավարությանը ստորագրել այդ թույլտվության տակ, սակայն այն բնապահպանական աղետը որ սպասվում է հայաստանին հանքը շահագործելու դեպքում միայն կույրը կարող է չտեսնել:
    - Ներսես, 2008-05-14 06:20:29

  • I would be interested to know if those opposed to the Teghut deal presented any expert scientific research, or experts in the field, to back up their claims during the "public hearings" before the government gave its OK?
    - Mher, 2008-05-14 06:12:10

  • Ուզում եմ ամեն օր անտար ու կանաչ տեսնել, մաքուր օդ շնչել, ոչ թե ապրել զարգացած ու բնապահպանական տեսանկյունից անմխիթար վիճակում գտնվող երկրում: Մի' սպանեք բնությունը:
    - Հերմինե, 2008-05-14 05:17:55

  • In the website "Save Teghut", you will find lots of information about the problemvisit- http://www.bigfamily.am/eco
    - Vardan, 2008-05-14 05:13:10

14 Май 2008 г.





Շատ բան այսօր մեզանից կախված է:
Չլինելով Հայաստանի քաղաքացի` այսօր նրանք որոշում են մեր սերնդի ապագան:
Այնինչ Բնությունը բոլորին է, այլ ոչ` Հատված Անհատներինը:
Ով, եթե ոչ ՄԵՆՔ ?
Երբ ?, եթե ոչ ԱՅՍՕՐ Պիտի Սատար կանգնենք Բնությանը :

Գնացեք Թեղու~տ ....
Տեսե'ք, Թե ինչպես են Բազմադարյա ընկուզենիները հավասարացվում հողին~
Գնացեք Ալավերդի `Լռեցեք հանքարդյունավերության հետևանքով զավակներին կորցրած Մոր Հետ:
Եվ հարց տվեք ինքներդ ՁԵԶ..........Արդյոք? կա ավելի կարևոր բան? քան այն, ինչ կորցնում ենք ՄԵՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ,

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է:

ՎԵՐՋ ՏԱՆՔ ԳԻՏԱԿՑՎԱԾ ԿԱՄ ԱՆԳԻՏԱԿԻՑ ԲՆԱՋՆՋՄԱՆԸ:
ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ...ԵՎ ՄԵՆՔ ԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎՈՂԸ~